Մաղթում եմ, որ գալիք տարին Հայաստանի ասորիների համար լինի նոր ձեռքբերումների տարի. Նիկոլ Փաշինյան


Մաղթում եմ, որ գալիք տարին Հայաստանի ասորիների համար լինի նոր ձեռքբերումների տարի. Նիկոլ Փաշինյան
Ապրիլ 1 11:24 2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի ասորական համայնքին՝ Հաբ-Նիսանի առիթով:

 

«Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի բոլոր ասորիներին Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի առիթով:

 

Թող սիրո և պտղաբերության այս գարնանային տոնը բոլորիդ ուղեկցի գալիք ողջ տարվա ընթացքում:

 

Մաղթում եմ, որ գալիք տարին Հայաստանի ասորիների համար լինի նոր ձեռքբերումների տարի, որ ասորական հին ու հզոր մշակույթի կրողներն իրենց համար հայրենիք դարձած պետության մեջ՝ Հայաստանի Հանրապետությունում, պահպանեն և զարգացնեն մայրենի լեզուն ու մշակույթը:

 

Հայաստանի Հանրապետության ազգությամբ ասորի քաղաքացիներին, ինչպես նաև աշխարհով մեկ սփռված ասորիներին մաղթում եմ բարօրություն և երջանկություն:

 

Շնորհավո՛ր Հաբ-Նիսան և ամենայն բարիք»,- ասվում է հաղորդագրությունում