Մի քանի ծնող թյուր ընկալեցին, թե ես ինչ եմ խոսում, դա իրենց խնդիրն է.Գեղամ Նազարյան


Մի քանի ծնող թյուր ընկալեցին, թե ես ինչ եմ խոսում, դա իրենց խնդիրն է.Գեղամ Նազարյան
Մարտ 31 22:01 2025

«Մի քանի ծնող թյուր ընկալեցին, թե ես ինչ եմ խոսում, դա իրենց խնդիրն է»,-անհետ կորածների ծնողների և հարազատների հետ խորհրդարանում հանդիպման ժամանակ ծագած վեճի վերաբերյալ ասաց պատգամավոր Գեղամ Նազարյանը։

Նա պատմեց, որ հանդիպմանը ներկա հերոսի հարազատը հարց ուղղեց Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին, թե ինչ են մտածում, ինչ պետք է արվի այն տղաների մարմինների հետ, որոնց ծնողները հրաժարվում են ընդունել, որ այն իրենց որդիների մարմիններն է։

«Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն այլ պատասխան տվեց, ես ընդհատեցի, ասացի եթե կարելի է պարզաբանեմ, թե ինչ է հարազատը հարցնում։ Ասացի՝ խոսքը նրա մասին է, թե ինչ պետք է անենք մենք և առաջին հերթին՝ պետությունը, երբ ԴՆԹ թեստն մի քանի անգամ կրկնվելուց հետո հաստատվում է, որ այն պատկանում է այսինչ հերոսին, հարցրի, թե ինչ պետք է անել, երբ մարդիկ հոգեբանական կամ այլ տեսանկյունից չեն ուզում ընդունել իրականությունը»,-պատմեց Նազարյանը՝ նշելով, որ դրանից հետո մի քանի ծնող զայրացել են, թե ինչու է նա նման բան ասում։

Պատգամավորի խոսքով ծնողները վիրավորվելով պատգամավորին ասում էին, որ նմա բան չասի, թե աճյունները նույնականացված են և իրենց զավակները զոհված են, այլ պետք է կենդանիների մեջ փնտրել։

ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանն էլ հավելեց, թե ծնողները պահանջում են, որ իրենց հիմնավոր փաստարկներ տան, որ մասունքներն իրենց զավակինն են, որպեսզի վստահ լինեն, որ իրենց զավակին են հուղարկավորելու։