Ոչ մի հարցի պատասխան չենք ստացել, չորս ու կես տարի է մենք չենք ստանում մեր հարցերի պատասխանը, ոչ մի բան չէին ասում, ջուր էին ծեծում: Այս մասին ԱԺ-ում տեղի ունեցած քննարկման ավարտին, «ՓաստԻնֆո»-ի փոխանցմամբ, հայտարարեց զինծառայողներիվ մեկի ծնողը, ով մոտ հինգ ժամ մասնակցում էր քննարկմանը։
Զինծառայողի մայրը նշեց, որ այս ամբողջ ընթացքում ոչինչ չի արվել.
«Ես ասեցի դուք փնթի աշխատողներ եք»,- նեղսրտած նշեց զինծառայողի ծնողը։
Հիշեցնենք, որ այսօր 44-օրյա պատերազմում անհետ կորած զինվորների ծնողները ժամը 14։00-ից Ազգային ժողովում էին։ Նրանք քննարման էին ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ: