Մարդիկ ապրում են ավելի շատ անունի համար, քան պաշտոնի, Մարտուն Գրիգորյանը լուրջ հորեղբայրներ ունի, հայր ունի, իրեն խորհուրդ կտան, որ իրեն չթիրախավորեն. Ղուկասյան


Մարդիկ ապրում են ավելի շատ անունի համար, քան պաշտոնի, Մարտուն Գրիգորյանը լուրջ հորեղբայրներ ունի, հայր ունի, իրեն խորհուրդ կտան, որ իրեն չթիրախավորեն. Ղուկասյան
Մարտ 31 20:02 2025

Փոխքաղաքապետի պաշտոնը՝ ոչ, բայց մնաց որ պաշտոնը որ պետք է՝ մենք պատրաստ ենք տալ. ասաց Վարդան Ղուկասյանը՝ ի պատասխան հարցին, թե ընդդիմությունը, եթե միավորվի, արդյո՞ք որպես քաղաքապետ պատրաստ է փոխքաղաքապետերի, վարչության պետերի պաշտոնները տալ մյուս ընդդիմադիրներին։

Նա կրկին անդրադարձավ Մարտուն Գրիգորյանի՝ իրեն միանալու հարցին. «Գիտեմ, որ ինքը լուրջ հորեղբայրներ ունի, հայր ունի, իրեն խորհուրդ կտան, ինքն էլ 40-ն անց է, թոռնիկ ունեն։ Գիտեմ՝ մարդիկ ապրում են ավելի շատ անունի համար, քան պաշտոնի։ Էտ իրանից ինչ է ներկայացնում, որ էտ պաշտոնը հետագայում ինչ-որ առարկա դառնա, և իրեն թիրախավորեն»։

Հարցին՝ բացառո՞ւմ է, որ Սերժ Սարգսյանը կարող է ազդեցություն ունենալ որոշման վրա, քանի որ Մարտուն Գրիգորյանը նրա խմբակցությունից է, իսկ Սերժ Սարգսյանի և Ղուկասյանի հարաբերությունները լարված են՝ պատասխանեց. «Ես ասում էի՝ կբանակցեմ այն թեկնածուների հետ, որոնք քաղաքի շահն ավելի բարձր են դասում և չեն ղեկավարվում դրսից։ Ես սպասում եմ, ոչ միայն ես, այլև ողջ հայ ժողովուրդը՝ Հայաստանում և Հայաստանից դուրս»։