Թեկուզ շառով էլ տան, ես ՔՊ-ի հետ ճանապարհ չեմ գնալու, չքննարկեք այդ հարցը. Ղուկասյան


Թեկուզ շառով էլ տան, ես ՔՊ-ի հետ ճանապարհ չեմ գնալու, չքննարկեք այդ հարցը. Ղուկասյան
Մարտ 31 14:55 2025

Իմ միջոցով ՔՊ-ն ո՞նց պետք է վերարտադրվի, կարո՞ղ եք ասել. հարց ուղղեց «Կոմունիստական կուսակցության» կողմից առաջադրված քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը՝ ի պատասխան լրագրողների դիտարկմանը, թե Մարտուն Գրիգորյանը հայտարարությունից բացի, որ պատրաստ է միանալ ընդդիմադիրներին, ասել էր՝ մտավախություն կա, որ կարող է Ղուկասյանն աջակցի ՔՊ-ին՝ վերարտադրվել։

Իսկ դիտարկմանը, թե Վանաձորի օրինակով՝ իր դեմ էլ քրեական գործեր կհարուցեն ու այդ կերպ կճնշեն՝ Ղուկասյանն արձագանքեց, որ իրեն, ըստ էության, չեն կարող որևէ բանում մեղադրել, իսկ «այդ քրեական գործերը, որ առաջադրում են, այնպիսին ինչպիսին ներկայացվում են, չկան»․

«Միանշանակ նման բան չի կարող լինել, որ ինձ վախեցնեն, որ քաղաքապետին կդատեն, և քաղաքապետը կգնա գործարքի ու ՔՊ-ի հետ պայմանավորվածություն ձեռք կբերի։ Ես երբեք իրենց հետ պայմանավորվածություն ձեռք չեմ բերի։ Ինչ ուզում է՝ անեն, կանգնած տեղը թեկուզ շառով էլ տան, ես ՔՊ-ի հետ ճանապարհ չեմ գնալու, չքննարկեք այդ հարցը»։