ԵՄ-ն լռում է, դիտորդները՝ նույնպես. գոնե ակնարկ լիներ Ալիևի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին. Մարուքյան


ԵՄ-ն լռում է, դիտորդները՝ նույնպես. գոնե ակնարկ լիներ Ալիևի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին. Մարուքյան
Մարտ 31 13:31 2025

ԼՀԿ ղեկավար էդմոն Մարուքյանը գրել է.

«Կեսգիշերին՝ ժամը 00:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն: Տուժածներ չկան:

ԵՄ դիտորդական առաքելությունն արդեն ավելի քան մեկ շաբաթ է՝ զեկույցներ է ուղարկում Բրյուսել՝ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի ուղղությամբ արձակված կրակոցների մասին։ Այդ տեղեկատվությունը ներկայացվել է նաև ԱՄՆ դեսպանին՝ նրա Գորիս կատարած այցի ժամանակ։

ԵՄ-ն լռում է, դիտորդները՝ նույնպես պաշտոնական հայտարարությամբ հանդես չեն գալիս։ Գոնե ակնարկ լիներ Ալիևի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին։

Արձագանք չկա…»։