Շնորհավորում եմ Փարաքարի ընտրություններում հաղթած թեկնածու Վալոդյա Գրիգորյանին. ՔՊ-ական թեկնածու


Շնորհավորում եմ Փարաքարի ընտրություններում հաղթած թեկնածու Վալոդյա Գրիգորյանին. ՔՊ-ական թեկնածու
Մարտ 31 12:30 2025

Փարաքար համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանը շնորհավորել է Վալոդիա Գրիգորյանին՝ հաղթանակի կապակցությամբ:

«Սիրելի՛ փարաքարցիներ, շնորհակալ եմ ընտրությանն ակտիվ մասնակցելու և 2021 թվականի ընտրությունների համեմատությամբ մեր քաղաքական թիմին տված ավել վստահության քվեների համար։

Շնորհավորում եմ համայնքի ղեկավարի ընտրություններում հաղթած թեկնածու Վալոդյա Գրիգորյանին։

Փարաքարը մեր տունն է, ու բոլորիս անելիքն է առավելագույնն անել Փարաքար համայնքի զարգացման համար»,- ասվում է Գյուլնազարյանի գրառման մեջ: