Ադրբեջանը շարունակում է անկանոն կրակահերթերը, ՊՆ-ին էլ մեղադրում է ԱԹՍ-ների ակտիվության հարցում


Ադրբեջանը շարունակում է անկանոն կրակահերթերը, ՊՆ-ին էլ մեղադրում է ԱԹՍ-ների ակտիվության հարցում
Մարտ 31 10:10 2025

Ադրբեջանը գիշերային ժամերին շարունակում է անկանոն կրակահերթերով խախտել հրադադարի ռեժիմը, հայտնում է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Երեկվանից իր խախտումները հայկական կողմի վրա բարդելուց բացի, Ադրբեջանը նաև ՊՆ-ին մեղադրում է ԱԹՍ-ների ակտիվության հարցում:

Կոնկրետ առաջնագծի տեսանելի հատվածում ադրբեջանական շարժեր, ակտիվություն առանձնապես չկա, իսկ թե ինչ է կատարվում խորքում՝ դժվար է ասել:

Ամեն դեպքում Ադրբեջանի համակարգված գործողություններն առաջնագծում ոչ մեծ ինտենսիվությամբ շարունակվում են», - արձանագրում է նա: