Իշխանությունն իր ողջ ռեսուրսը գործուղել է Փարաքար և Գյումրի. Աբրահամյան


Իշխանությունն իր ողջ ռեսուրսը գործուղել է Փարաքար և Գյումրի. Աբրահամյան
Մարտ 30 20:45 2025

 

Իշխանությունն իր ողջ ռեսուրսը` շենքի քպ-ական լիազորից մինչև նախարար, պատգամավոր, հավաքագրել ու գործուղել է Փարաքար և Գյումրի: Այս մասին գրել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

 

«Մեդիաահաբեկչությունից խոսող ռեժիմը ողջ ընտրական փուլում իր քարոզչական ռեսուրսներով աղբ ու կեղծիք էր սփռում` թիրախավորելով իշխանության համար քաղաքականապես վտանգավոր բոլոր անձանց: 

 

Փաշինյանական իրավապահները, ըստ օրվա կուրսի, մարդ էին բռնում ու ահաբեկում: Պետական ապարատը վերածել են ընտրական գործիքի ու դեռ զարմանում են, թե ինչու են մարդիկ խոսում իրենց ապօրինությունների և զոռբայության մասին: Ընտրությունը վերածել են` «վարչական ռեսուրսն ընդդեմ քաղաքացու» առանց կանոնների պրոցեսի»,- գրել է նա: