«ՀայաՔվեի» դիտորդական առաքելության նրկայացուցիչ Ցոլակ Ակոպյանն ահազանգում է՝ ընտրակեղծիքները շարունակվում են։ Դրանցից մեկը ՔՊ-ի վստահված անձի կողմից Գյումրիի 31/04 տեղամասում է թույլ տրվել։
Ակոպյանը նկատել է՝ մի կին բավականին շահագրգռված հետևել է, թե ովքեր են գալիս մասնակցելու քվեարկությանը։ «Ձեռքին բավականին մեծ ցուցակ կար՝ համարակալված, որտեղ նշումներ էր կատարում։ Նա ակնհայտ ճանաչում էր մարդկանց, ովքեր գալիս, բարևում էին, հետո նշումներ էր կատարում։ Նկատեցի, հետո խնդրեցի իրականացնել համապատասխան միջոցառումներ, որովհետև սա սա ընտրակեղծիք է»,- ասաց նա։
Ցոլակ Ակոպյանը նշեց, որ տեղեկություններ կան, որ այդ կինը՝ ՔՊ-ի վստահված անձը, աշխատում է պոլիկլինիկայում և հավանաբար կոլեգաներին էր ուղղորդում։
«Բարձրաձայնելուց հետո միանգամից ինքը անձամբ պատռեց և ասաց՝ ես ոչինչ չեմ արել»,-պամեց դիտորդը։
Խախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել։