«Հետքայլ չունեմ անելու, ժամը 18։00-ից հետո է խառնաշփոթը լինելու. Մարտուն Գրիգորյան


«Հետքայլ չունեմ անելու, ժամը 18։00-ից հետո է խառնաշփոթը լինելու. Մարտուն Գրիգորյան
Մարտ 30 17:57 2025

«Հետքայլ չունեմ անելու։ Վստահ եմ իմ թիմակիցների վրա էլ»,- ասուլիսում ասաց Գյումրու ընտրություններին մասնակցող  «Մեր քաղաքը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը։

Նա նշեց, որ 7 տարի բացարձակապես ոչ մի խնդիր չի ունեցել. «Այդ շիբինը, որն ի սկզբանե ծիծաղելի էր, պարզվեց մարդիկ լուրջ կախ ընկնելու տեղ ունեն, կախվել են դրանից։

«Մենք շարունակելու ենք մեր գործը, շարունակելու ենք ապրել այս քաղաքում։ Թող մտածեն այն մարդիկ, ովքեր ամաչելու են վաղը կամ այսօր 8-ից հետո գլուխները բարձրացնել ու քայլել այս քաղաքում։

Այնպես եմ անելու, որ վաղը ոչ մի ցնցում, լարվածություն չլինի այս քաղաքում»,- ասաց Մ.Գրիգորյանը։

Նա նշեց, որ ժամը 18։00-ից հետո է խառնաշփոթը լինելու. «Մենք սպասում ենք, նաև պատրաստ ենք»։

Հիշեցնենք, որ հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները ձերբակալել են «Մեր Քաղաքը» դաշինքի երկու թիմակից կնոջ։

«Սկսվել է ավագանու թեկնածուներին առևանգել, տանել, փորձել մարդկանց վրա քրեական գործեր հարուցել, մյուսներին վախեցնել։

Այս լարվածությունը, որ ժամը 17։00-ից  ավագանու թեկնածու են ձերբակալում, հասկանալի է, որ մենք այստեղ նստած իրավիճակին չենք տիրապետում, թե ինչ է կատարվում, իրենք որ այդ ռեպրեսիներն անում են, երևի տիրապետում են՝ որտեղ, ինչ է կատարվում, որ թեկնածուի օգտին ինչ է կատարվում, ըստ այդմ՝ սկսել են իրենց աշխատանքը»,- ասաց Մ.Գրիգորյանը։