Ավելի քան վստահ եմ, որ հաղթելու ենք, լրագրողների հետ զրույցում քվեարկություն կատարելուց հետո հայտարարեց Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի ՔՊ-ի թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանը:
«Այս ընտրություններից առաջ՝ 2.5 տարի եղել եմ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ, այնուհետև 45 ամիս եղել եմ համայնքի ղեկավարի պաշտոնակատար, հասցրել ենք շփվել քաղաքացիների հետ և այդ ամենը թույլ է տալիս ասելու, որ կհաղթենք»,-նշեց նա:
Անդրադառնալով մյուս թեկնածուի՝ Գոռ Սարիբեկյանի հայտարարությանը, թե Փարաքարում վախի մթնոլորտ է, Գյուլնազարյանը նշեց. «Փարաքարում վախի մթնոլորտ չկա, ամեն ինչ նորմալ է լինելու, ամեն ինչ գնալու է իր հունով, ժողովուրդն էլ՝ դեպի զարգացում: Ոչ մի արտառոց բան չի գրանցվել»: