«ՔՊ-ն իր ամբողջ ռեսուրսը, ինչը հնարավոր է, ամբողջ Հայաստանից Գյումրի է բերել», ամփոփիչ ասուլիսի ժամանակ ընդգծեց Գյումրու քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու Ռուբեն Մխիթարյանը։
Հիշեցնենք՝ այսօր ՔՊ-ի թեկնածուի կազմակերպած հավաքին վարչական ռեսուրսի ակնհայտ օգտագործման մասին ահազանգել էին նաև Պառլամենտարիզմի զարգացման կենտրոնն ու «Հայաքվե» դիտորդական առաքելությունը։
«ՔՊ-ի այսօրվա հանրահավաքին եկել էին Երևանից, Ամասիայից, Արթիկից, Ախուրյանից, Թալինից ․․․»,- այս առնչությամբ նշեց Ռուբեն Մխիթարանը։
Նա հայտնեց նաև՝ ՔՊ-ն պետական հիմնարկների տնօրեններին հրահանգում է մարտի 30-ին քվեարկել իշխող ուժի թեկնածուի օգտին, ստիպում է նաև նկարահանել քվեարկության պահը և քվեախցիկից դուրս բերել 4-5 ընդդիմադիր թեկնածուների քվեաթերթիկներ։
«Գործիքակազմը նույնն է, նպատակը՝ նույնպես․ ինչ-որ մի ձևով զավթել իշխանությունը Գյումրիում»,- իշխանության գործելաոճը նկարագրեց ընդդիմադիր թեկնածուն՝ հավելելով՝ այս ամենը վկայում է իշխանության վախերի մասին․ կանխազգում են պարտությունը։