Կապիտուլյացիա ստորագրածներին հարցնում ենք՝ Արցախը հայաթափվեց, ի՞նչ եք անելու, ասում են՝ ասֆալտ․ Ռուբեն Մխիթարյան


Կապիտուլյացիա ստորագրածներին հարցնում ենք՝ Արցախը հայաթափվեց, ի՞նչ եք անելու, ասում են՝ ասֆալտ․ Ռուբեն Մխիթարյան
Մարտ 28 23:45 2025

Գյումրու քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու Ռուբեն Մխիթարյանը ամփոփիչ ասուլիսի ժամանակ ընդգծեց՝ իշխանությունները 7 տարի է՝ «նախկիններին» մեղադրում են «թալանի» մեջ, իսկ իրենց արածը կապիտուլյացիան է ու ասֆալտ անելը, ուրիշ ոչինչ։

«2021 թվականի նախընտրական ծրագրում նշել էին՝ Շուշիի և Հադրութի դեօկուպացիա,  չարեցին, Արցախը հայաթափվեց։ Հարցնում ենք՝ բա ի՞նչ եք անելու, ասում են՝ ասֆալտ... Այսինքն, էս մարդն  (Փաշինյանը-խմբ․) ասֆալտած ճանապարհներով մեզ տանում է դժոխք»,- ասաց Ռուբեն Մխիթարյանը։