Գյումրու քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու Ռուբեն Մխիթարյանը ամփոփիչ ասուլիսի ժամանակ նշեց, թե ինչ կարող էր անել գործող կառավարությունը Գյումրիի համար, եթե գումարները սեփական կարիքների համար չօգտագործեր։
«Կառավարական ամառանոցների սպասարկումը, եթե 7 տարվա համար իրենց տված տվյալներով հաշվարկենք, մոտ 8 միիլիոն դոլար է կազմում, գումարած՝ 2 միլիոն դոլարը, որով վերանորոգեցին: Այդ 10 միլիոն դոլարով կարելի էր Գյումրիում կառուցել մոտ 80 քառակուսի մետրանոց 400 բնակարան, այսինքն՝ 400 ընտանիք տնակներից կտեղափոխվեր:
Բոլոր նախարարությունների տարեկան պարգևավճարները մոտ 20 միլոն դոլար է, դա նշանակում է՝ 80 քառակուսի մետրանոց 800 բնակարան: Եթե մեկ տարի պարգևավճար չստանային «ուսապարկերը», Գյումրին կունենար 800 բնակարան»,- ընդգծեց Ռուբեն Մխիթարյանը: