«Մեր քաղաքը» դաշինքի ավագանու անդամի թեկնածուի նկատմամբ կիրառված վարչական հսկողությունը կբողոքարկվի


«Մեր քաղաքը» դաշինքի ավագանու անդամի թեկնածուի նկատմամբ կիրառված վարչական հսկողությունը կբողոքարկվի
Մարտ 28 20:42 2025

Փաստաբան Արմինե Սարգսյանը գրում է․ «2025 թվականի մարտի 27-ին ձերբակալվել էր «Մեր քաղաքը» դաշինքի Ավագանու անդամի թեկնածու տիկին Սոֆյա Թորոսյանը: Ստանձնելով վերջինիս պաշտպանությունը կարող եմ հայտնել, որ չնայած տիկին Սոֆյա Թորոսյանի առողջական խնդիրներին, ձերբակալման հիմքի վերացմանը վերջինս շարունակել էր մնալ անազատության մեջ: 

Ներկայացվել էր տիկին Թորոսյանի նկատմամբ վարչական հսկողություն խափանման միջոցի կիրառման միջնորդություն, որի քննությունը տեղի ունեցավ այսօր Հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Վ. Սարգսյանի նախագահությամբ: 

Դատարանը որոշեց բավարարել միջնորդությունը և Սոֆյա Թորոսյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառել վարչական հսկողությունը, որի հետ մենք համաձայն չենք և այն բողոքարկելու ենք ՀՀ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան»։