«Իմ ու ձեր տարբերությունն այն է, որ ես թույլ չէի տա ինձ քաղաքական խաղի մեջ ներքաշել ու էնպես անել, որ քաղաքում գլուխս կախ ման գամ»․ Մարտուն Գրիգորյանը՝ ՔՊ-ի թեկնածուին (Տեսանյութ)


«Իմ ու ձեր տարբերությունն այն է, որ ես թույլ չէի տա ինձ քաղաքական խաղի մեջ ներքաշել ու էնպես անել, որ քաղաքում գլուխս կախ ման գամ»․ Մարտուն Գրիգորյանը՝ ՔՊ-ի թեկնածուին (Տեսանյութ)
Մարտ 27 23:18 2025

«Մեր քաղաքը» դաշինքի առաջնորդ, Գյումրիի քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը նախընտրական բանավեճի ժամանակ հարց ուղղեց ՔՊ-ի թեկնածու Սարիկ Մինասյանին՝ իր ու իր ընտանիքի անդամների դեմ սկսված քաղաքական արշավի վերաբերյալ։

«Որդուս ու հորս ձերբակալելով՝ ձեզ զգալու եք հպարտ գյումրեցի՞, արժանապատիվ գյումրեցի՞։ Ու դուք համարում եք, որ սա ճի՞շտ պայքար է։ Ամբողջ քարոզարշավի ընթացքում բոլոր նորմերն ու կանոնները պահել եմ»,- ասաց Գրիգորյանը։

ՔՊ-ի թեկնածուն էլ վստահեցրեց, թե ինքը ընդդիմադիր թեկնածուի ընտանիքի անդամներին ձերբակալելու հետ կապ չունի։

«Ես որևէ առնչություն չունեմ, դա իրավապահ համակարգի տիրույթում է»,- ասաց Սարիկ Մինասյանը։

Մարտուն Գրիգորյանն արձագանքեց․ «Իմ ու ձեր տարբերությունն այն է, որ եթե ես լինեի իշխանության ներկայացուցիչ, ու այս ընտրապայքարի ժամանակ իմ ղեկավարությունը փորձեր այսքան անարդար ու անլուրջ ձևով մեկի խաթրին կպչել, ես հաստատ ամեն ինչ մի կողմ կդնեի և դուրս կգայի ու գյումրեցիներին ցույց կտայի, որ քաղաքի տղա եմ, կյանքի տղա եմ ու թույլ չեմ տա ոչ մի քաղաքական խաղի մեջ ինձ ներքաշել ու էնպես անել, որ ես քաղաքում գլուխս կախ ման գամ»։