Վարդան Ղուկասյանը հրաժարվել է մասնակցել նախընտրական մեծ բանավեճին


Վարդան Ղուկասյանը հրաժարվել է մասնակցել նախընտրական մեծ բանավեճին
Մարտ 27 22:40 2025

«Հայաստանի կոմունիստական կուսակցության» Գյուրմրու քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը չի ներկայացել նախընտրական բանավեճին: 

Դեռ մեկ օր առաջ 24News-ը Ղուկասյանից հետաքրքվել էր` մասնակցելու՞ է, թե՞ ոչ, վերջինս նշել էր, որ ո´չ:
Քիչ առաջ 24News-ը կապ հաստատեց Ղուկասյանի հետ, հետաքրքրվելու, թե ինչու՞ չի ներկայացել: 
«Էս գիշերով ձեզի էդիգ է հետաքրքիր, բարի գիշեր»,- ասաց Ղուկասյանն ու անջատեց հեռախոսը:

Իր խոսելու ընթացքում լսելի էր նաև կողքի ձայները, ինչից պարզ դարձավ, որ Ղուկասյանը հետևում էր այս պահին Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում մյուս 8 թեկնածուների միջև ընթացող բանավեճին: