Չեմ կարծում, որ Գյումրիում պարտվելու ենք. մենք հաղթելու ենք, հաղթելու է գյումրեցին. Ալեն Սիմոնյան


Չեմ կարծում, որ Գյումրիում պարտվելու ենք. մենք հաղթելու ենք, հաղթելու է գյումրեցին. Ալեն Սիմոնյան
Մարտ 27 16:02 2025

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ Գյումրիում որոշ թեկնածուներ ճնշում են ընտրողներին։

«Կարծում են, թե հին ձևերը նորից անցնելու են»,- լրագրողների հետ զրույցում ասաց Սիմոնյանը։

Հարցին՝ այդ ինչպե՞ս է ստացվում, որ երբ ՔՊ-ի Սարիկն է «շեբեն» փռում ասֆալտին, ընտրակաշառք չի, իսկ երբ ընդդիմադիր թեկնածուն է անում, ընտրակաշառք է՝ Սիմոնյանն արձագանքեց. «Չի կարող այդպես լինել, եթե նման փաստ կա, երկուսն էլ համարվում է ընտրակաշառք, երկուսն էլ պետք է պատժվեն՝ մեր Սարիկը լինի, ով ուզում է լինի»։

Նա կոչ արեց, որ իրավապահները գնան այս ամենի հետքերով։

ԱԺ նախագահը հայտարարեց` չի կարծում, որ Գյումրիում ՔՊ-ն պարտվելու է։

«Մենք հաղթելու ենք, հաղթելու է գյումրեցին, չեմ կարծում, որ գյումրեցին այսօր կուրացել է ու չի տեսնում, թե ովքեր են մի կողմում, ովքեր՝ մյուս կողմում։ Ես վստահ եմ, որ գյումրեցին կտա ընդդիմադիրների պատասխանը»,- հավելեց Սիմոնյանը։