Ընդդիմության հաղթանակն առաջիկա ընտրություններին անխուսափելի է, հանգիստ նստեք տեղներդ. Վանեցյան


Ընդդիմության հաղթանակն առաջիկա ընտրություններին անխուսափելի է, հանգիստ նստեք տեղներդ. Վանեցյան
Մարտ 27 15:37 2025

Այս պահին հետևում եմ Գյումրիում ՔՊ ջղաձգումներին: Մեղք եք: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:

«Ընդդիմության հաղթանակը առաջիկա ընտրություններին անխուսափելի է:

Հանգիստ նստեք տեղներդ»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ այսօր խուզարկություններ են կատարվել «Մայր Հայաստան» և «Մեր քաղաքը» դաշինքների Գյումրիի գրասենյակներում: Ավելի ուշ, Tert.am-ի տեղեկություններով, ձերբակալվել են «Մեր քաղաքը» դաշինքի կողմից Գյումրու քաղաքապետի թեկնածու առաջադրված Մարտուն Գրիգորյանի հայրը և կրտսեր որդին: