Մարտուն Գրիգորյանի հորն ու որդուն փորձում են ձերբակալել. Մամիջանյան


Մարտուն Գրիգորյանի հորն ու որդուն փորձում են ձերբակալել. Մամիջանյան
Մարտ 27 14:39 2025

Մի փոքր մանրամասներ բացահայտեմ՝ Գյումրիում Մարտուն Գրիգորյանի շտաբի խուզարկությունը վերաբերում է «շիբինի» գործին, այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

 

Նա նաև նշեց՝ տեղեկություն կա, որ Մարտուն Գրիգորյանի հորն ու որդուն փորձում են ձերբակալել.«Ժողովուրդ ջան, բառացիորեն, ինչ արել է ՔՊ-ի թեկնածու Սարիկ Մինասյանը՝ այսինքն շիբինապատել մեկ-երկու փողոց, նույն բանի համար այս պահին ուզում են ձերբակալել Գրիգորյանի որդուն և հորը։ Լրիվ նույն բանի համար։ Ուզում եմ ֆիքսենք՝ դեմոկրատիա են երգում, ինչ են երգում, այս պահին «Պատիվ ունեմ» խմբակցության երկու անդամի նկատմամբ իրականացվում է ռեպրեսիա։ Դահլիճում Տարոն Մարգարյանի անձեռնմխելիության հետևից են եկել, իսկ Մարտուն Գրիգորյանի հորն ու որդուն էլ փորձում են ձերբակալել»։

 

 Պատգամավորը դիմեց Գյումրու քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանին.«Ընտրություններից հետո ինքը շարունակելու է ապրել այդ քաղաքում, գյումրեցիները մկիշտ հայտնի են եղել իրենց պատվախնդրությամբ, պատվի զգացումով։

 

Երևանից մարդ բերելով և քո քաղաքացուն բռնելով փորձում ես դառնալ քաղաքի ղեկավա՞ր։

 

Չգիտեմ, թե հետո ինքը ինչպես է Գյումրիում քայլելու։ Ու վստահ եմ այս գործողություններից հետո՝ հենց մարտի 30-ին, գյումրեցին իր գնահատականը տալու է»։

 

 Մամիջանյանն ավելացրեց՝ Գյումրին ամեն առումով մերժում է ՔՊ-ին.«Դա նկատելի է թե՛ սոցիալական ցանցերում, թե՛ փողոցներում։ Գյումրիում նաև քննարկվում է, որ աննընդունելի է՝ որևէ մեկը ՔՊ-ին ձայն տա»։