Ժողովո՛ւրդ ջան, ուսանողին ինչն է խանգարում նստել հեծանիվ ու գնալ տուն. Փաշինյան


Ժողովո՛ւրդ ջան, ուսանողին ինչն է խանգարում նստել հեծանիվ ու գնալ տուն. Փաշինյան
Մարտ 27 13:21 2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ հեծանիվ քշելու համար պետք է ռեալ պահանջարկ ձևավորվի, իսկ դրա առաջնային կրողը կարող են լինել ուսանողները։

«Այստեղ քաղաքական հարց էլ կա, մեր երկրում մի ինստիտուտ էլ է վերացել, այսօր Հայաստանում ոչ մի բնակավայրից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունով պազիկներ դուրս չեն գալիս՝ ուսանողներին Երևան բերելու և տանելու համար»,-ասաց նա և նշեց, որ երբ գնում է Երևանից 10 կմ հեռավորության վրա գտնվող գյուղ, մարդիկ ասում են՝ «դե ուսանողական ձրի ավտոբուս լինի»։

«Բայց, ժողովո՛ւրդ ջան, ուսանողին ինչն է խանգարում նստել հեծանիվ ու հետ գնալ իրա տուն»,-ասաց նա։

Փաշինյանը նշեց՝ վստահաբար կարող է ասել, որ անձամբ Երևանի բոլոր «անմատչելի»  տարածքներն անցել է։

Նշեց՝ զարմանալի է, որ ուսանողներն իրենք չեն ցուցաբերում այդ հետաքրքրվածությունը և հույս հայտնեց, որ կառավարության նախաձեռնությունից կօգտվեն։