Այնքան ազատ միջավայրում, ինչպիսին այսօր է, երբևէ Հայաստանի լրագրողները չեն գործել. ՔՊ-ական


Այնքան ազատ միջավայրում, ինչպիսին այսօր է, երբևէ Հայաստանի լրագրողները չեն գործել. ՔՊ-ական
Մարտ 27 13:06 2025

Այնքան ազատ միջավայրում, ինչպիսին այսօր է, երբևէ Հայաստանի լրագրողները չեն գործել, այս կարծիքին է ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանը։

«Լրագրողներն այսօր Հայաստանում վրաերթի չեն ենթարկվում, լրագրող բանտարկյալներ չունենք»,- ասաց նա։

ՔՊ-ականի խոսքով՝ երեկ ԱԺ օթյակում տեղի ունեցածը ընդամենը միջադեպ էր, «պետք չէ դրանով դատել խոսքն ազատության ու մամուլի ազատության մակարդակի մասին»։

Հիշեցնենք՝ երեկ լրագրողներն Ազգային ժողովում իրականացրել են ակցիա՝ պահանջելով, որ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը ներողություն խնդրի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից։

Նրանք պաստառ էին պարզել, ՊՊԾ աշխատակիցները, սակայն, քաշքշել էին լրագրողներին, վերցրել պաստառն ու խոչընդոտել լրագրողների խաղաղ ակցիային։