Փոխանակ գնան գլխահակ նստեն հայկական Նյուրնբերգի առաջին շարքում, Գյումրում կրիմինալով կենաց-մահու կռիվ են տալիս. Նաիրա Զոհրաբյան


Փոխանակ գնան գլխահակ նստեն հայկական Նյուրնբերգի առաջին շարքում, Գյումրում կրիմինալով կենաց-մահու կռիվ են տալիս. Նաիրա Զոհրաբյան
Մարտ 26 22:35 2025

Չունենալով աջակցություն Գյումրում՝ ՔՊ-ն բոլոր վարչական և քրեական ռեսուրսներով լծվել է իր թեկնածուին անցկացնելու գործին։ Փորձագիտական դաշտը միանշանակ կանխատեսում է, որ ընդդիմությունը կոալիցիա կազմելու դեպքում կձևավորի գյումրու քաղաքային ոչ ՔՊ-ական իշխանություններ։ ՔՊ-ի վարքագծի և ընդդիմադիրների հնարավորությունների մասին «Panorama-հարցազրույցների» տաղավարում իր դիտարկումները ներկայացրեց հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը։

 

Հարցազրույցում հնչեցված հիմնական թեզերի երրորդ մասը՝ ստորև։

▪38 մահ միայն 2024 թվականին է եղել ՔԿՀ-ում։ Տարին նոր է սկսել և արդեն 6 մահ ունենք ՔԿՀ-ներում, որից 4-ը՝ ինքնասպանություն։ Հասկանում եք, թե սա ինչ զարհուրելի թվեր են ու էս մարդիկ փոխանակ հրաժարական տան գնան խելոք գլխահակ նստեն հայկական Նյուրնբերգի առաջին շարքում, Գյումրում, կենաց-մահու, կրիմինալի վարչական ռեսուրսի խայտառակ կիրառմամբ կռիվ են տալիս իրենց Սարիկին անցկացնելու և այսպիսով իրենց վերարտադրությունը հետագա մյուս ընտրություններում ևս ապահովելու համար։

▪Քաղաքացիները տեսան թալանի վերադարձը։ Տեսան 2010 թվականի քնձխ «ՌենջՌովեր», որը մարտկոց էլ չէր ունեցել, քարշակով էին բերել։ Տեսան Ծաղկաձորում վերադարձրած 0.8 հա հող, տեսան վերադարձված 2 սենյականոց բնակարան։

▪Հիշումեք չէ՞, թե Փաշինյանն ինչ էր ասում՝ միլիարդների թալան։ Ես հաշվել եմ, որ օրական 2010 թվականի չքշվող «ՌենջՌովեր» կամ 1 հա հող վերադարձնելով, 520 տարի է պահանջվելու միլիարդները վերադարձնելու համար։ Այսինքն, այն, ինչն ինքը թափահարել է՝ ասելով ըստ հավաստի լուրերի, 99%-ով սուտ է եղել։

▪Գյումրին, որ մշտապես համարվել է Նիկոլի հիմնական հենարաններից մեկը, երեկ տեսանք դժոխային ատելությունը և այն ամենուր է, որ կա այս ռեժիմի հանդեպ։

 ▪Այնպես որ, Նիկոլի այդ կտերը՝ թալանը-թալանը, քյաբաբ առ քյաբաբ, լումա առ լումա... Այո գալու է լումա առ լումա, քյաբաբ առ քյաբաբի, ասաբնյակ առ ասաբնյակի, առանձնատուն առ առանձնատուն, հսկայական թանկանոց մեքենա առ մեքենա հարցեր տալու ժամանակը, բայց՝ այս իշխանությանը, որվհետև մենք տեսանք, թե 7 տարվա ընթացքում կատաստրոֆիկ չքավորները, ովքեր ոչ աշխատանք ունեին, երևի 10 հազար դրամն էլ իրենց համար լուրջ եկամուտ էր, այսօր բացեք «Հետքը» և «CivilNet»-ը  ու նայեք սրանց աստղաբաշխական ունեցվածքի մասին։

▪Գալու է էդ ամենի պատասխան տալու ժամանակը, իրական թալանի պատասխան տալու ժամանակը։ Ես մոնիթորինգ եմ արել, թե ինչն է առաջինը, որ նույնականացվում է Նիկոլի անվան հետ բացի հողատուից, դավաճանից, կապիտուլյանտից՝ սը-տա-խոսը։

▪Միավորման դեպում Գյումրում ընդդիմության հաղթելու շանսերը մեծ են։ Եթե տարաձայնությունները դնեն մի կողմ, Մարտուն Գրիգորյանի, նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի, Ռուբեն Մխիթարյանի ձայներն ավելի քան բավարար են լինելու կոալիցիայով իշխանություն ձևավորել Գյումրիում և Գյումրուց սկսել Նիկոլի հեռացման շքերթը։

▪Հուսանք, և՛ռուբեն Մխիթարյանը, և Մարտուն Գրիգորյանը և նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը վստահ են, որ իրենց ձայները բավարար են լինելու նիկոլիզմը Գյումրիից վերացնելու և այդտեղից նիկոլիզմի հետացման շքերթը սկսելու համար։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ կցված տեսանյութում։