Ասել եմ, եթե իմ տղաները կասեն, որ այդ նամակագրության հետևանքով գլուխ կախելու պատճառ կարող են ունենալ, դիմումս գրեմ, տուն էլ չգնամ, գնամ Կիևյան մոստ. Աղազարյան


Ասել եմ, եթե իմ տղաները կասեն, որ այդ նամակագրության հետևանքով գլուխ կախելու պատճառ կարող են ունենալ, դիմումս գրեմ, տուն էլ չգնամ, գնամ Կիևյան մոստ. Աղազարյան
Մարտ 26 20:45 2025

 «Պարոն Սիմոնյանը հարց տվեց, թե ոնց դուրս գանք այս վիճակից, ես էլ ասացի, որ ԱԱԾ-ի ներկայացուցիչը նստած է, իմ հեռախոսը, փաստաթղթերը ձեր մոտ են, դրեք հրապարակեք, իմ տղաներին ցույց տվեք 2-3 դրվագ, որ ես ինֆորմացիայի արտահոսք եմ արել խմբակցության նիստերից, ես մանդատս դնեմ, դիմումս գրեմ, հեռանամ։ Չարվեց»,-ԱԺ-ում հայտարարեց Հովիկ Աղազարյանը պատմելով Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից, որին մասնակցել են նաև իր տղաներն ու ՔՊ-ից հեռացված Հակոբ Ասլանյանը։

Նա նշեց, որ դրանից հետո էլի է խնդրանքով դիմել, որ հրապարակվի  «ամենասարսափելի դրվագը»՝ իր ու մի տղայի նամակագրությունը։

«Ասել եմ դրեք էդ նամակագրությունը, թող իմ տղաները կարդան, եթե իմ տղաները կասեն, որ իրենք այդ նամակագրության հետևանքով գլուխ կախելու պատճառ կարող են ունենալ, դիմումս գրեմ, տուն էլ չգնամ, գնամ Կիևյան մոստ, ո՛չ էն արվեց, ո՛չ՝ էն»,- պատմեց Աղազարյանը։

Նա նաև նշեց, թե բազմաթիվ անգամ խնդրել է, որ լրագրողների մոտ էլ ցույց տան, թե ինչ արտահոսք է եղել, ինչը կրկին չի արվել։

«Եթե ես արտահոսք անող լինեի, բա ժամանակին Եվրամիություն դիմում գրելու մասով արտահոսք ինչո՞ւ չէի արել։ Այո մեկ տարի առաջ վարչապետն առաջարկում էր, որ մենք դիմենք ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու համար»,-հայտարարեց Աղազարյանը։