Որպես քաղաքական մարմին որևէ կերպ չենք ուզում խոչընդոտել իրավապահների գործողություններին. Արթուր Հովհաննիսյան


Որպես քաղաքական մարմին որևէ կերպ չենք ուզում խոչընդոտել իրավապահների գործողություններին. Արթուր Հովհաննիսյան
Մարտ 26 20:24 2025



Մենք որպես քաղաքական մարմին, հնարավորություն ենք տալիս վարույթ իրականացնելու և որևէ կերպ չենք ուզում խոչընդոտել փաստական հանգամանքերի առկայության դեպքում իրավապահ մարմինների գործողություններին: Այս մասին այսօր՝ մարտի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցին ասաց ՔՊ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու գործընթացին։

Նա պնդեց, որ որևէ քաղաքաան հետապնդման մասին խոսք լինել չի կարող. «Դրվագները, որոնք հարուցվել են քրեական վարույթում, եղել են այն ժամանակ, երբ ընդհանրապես որևէ խոսակցություն չկար, որ Հովիկ Աղազարյանը «Հրապարակ» օրաթերթին Սուրենավան անվան տակ գրած իր հեռախոսում պետական անվտանգության վերաբերյալ գաղտնիքներ էր փոխանցում։

 

Այս պատմություններն իրար հետ կապ չունեն, անցնում ենք իրավական գործընթացով, կլսենք միջնորդությունները, հարցերի պատասխանները՝ դատախազից, կկայացնենք որոշում»,-ասաց նա։