Վերջին օրերի կրшկոցների տեսանյութերը դիտել եմ, դրանք վտանգ չեն պարունակում․ Պապիկյան


Վերջին օրերի կրшկոցների տեսանյութերը դիտել եմ, դրանք վտանգ չեն պարունակում․ Պապիկյան
Մարտ 26 19:36 2025

Վերջին օրերի կրшկոցների տեսանյութերը դիտել եմ, դրանք վտանգ չեն պարունակում։ Այս մասին ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով  վերջին օրերին սահմանամերձ գյուղերում հնչող կրակոցների դեպքերին։

«Ես երեկ հետևել եմ լրահոսին, տեղյակ եմ գրառումներից, տեսանյութերը դիտել եմ։ Դրանով պայմանավորված պաշտպանության նախարարությունը հանդես եկավ հայտարարությամբ, որ սահմանի երկայնքով լինում են դեպքեր, երբ կան կրակոցներ, սակայն  դրանք ՀՀ-ի ուղղությամբ չեն։ Դրանք այն դեպքերն են, որոնք վտանգ չեն պարունակում, և մեր կողմից հայտարարության չեն արժանանում։ ՊՆ-ն հետևում է ամենին, և կարծում ենք, որ լուծման ճանապարհը դիվանագիտական է, մենք հարցի կարգավորումը հենց այդ կերպ ենք պատկերացնում և իրականացնում», - ասաց նա։