«Արցախյան շարժումը դուք չեք սկսել, որ դուք էլ դադարեցնեք». Արթուր Խաչատրյանը՝ Փաշինյանին (Տեսանյութ)


«Արցախյան շարժումը դուք չեք սկսել, որ դուք էլ դադարեցնեք». Արթուր Խաչատրյանը՝ Փաշինյանին (Տեսանյութ)
Մարտ 26 18:42 2025

«Արցախյան շարժումը դուք չես սկսել, որ դուք էլ դադարեցնեք»,- ԱԺ-ում դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ընդգծեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։  

«Շարժումը սկսել է Արցախի ժողովուրդը՝ Արցախն Ադրբեջանին բռնակցելու հաջորդ օրվանից։ Արցախը միջազգային հանրության կողմից ճանաչվել է հակամարտության կողմ՝ դեռևս 1992-ի մարտին, նրանք իրենց իրավունքները ձեզ չեն փոխանցել։ Այլ հարց է, որ դուք 2022-ին Պրահայում ճանաչեցիք Արցախի նկատմամբ Ադրբեջանի գերիշխանությունը՝ ընկրկելով Ադրբեջանի պահանջի առջև։ Եվ ի՞նչ ստացանք, Ադրբեջանը որևէ բան զիջե՞ց»,-ասաց Խաչատրյանը։

Պատգամավորը նշեց՝ Փաշինյանը ասում է, թե փոխզիջում եղավ՝ այն դեպքում, երբ համաձայնագրի վերջին երկու կետերը ադրբեջանական պարտադրանքով են զիջել։

«Չհրաժարվողներին կարող եք կոչել ռևանշիստ կամ ադրբեջանական տերմիններով՝ «ֆաշիստ»՝ արտահանձնելով Ադրբեջանին, թեկուզ ինձ՝ կոչելով ռևանշիստ, միևնույն է, դրանից խաղաղությունը չի մոտենում»,-նշեց Խաչատրյանը։  

Նիկոլ Փաշինյանն ի պատասխան ասաց. «Ես դա անում եմ որպես ՀՀ վարչապետ, և եթե ՀՀ ժողովուրդը անհամաձայնություն ունենա իմ արձանագրման հետ, ես չեմ լինի ՀՀ վարչապետ»։