Ադրբեջանում գտնվող գերիների վերադարձի հետ կապված ես նոր բան չունեմ ասելու. Փաշինյան


Ադրբեջանում գտնվող գերիների վերադարձի հետ կապված ես նոր բան չունեմ ասելու. Փաշինյան
Մարտ 26 18:16 2025

Ադրբեջանում գտնվող գերիների վերադարձի հետ կապված ես նոր բան չունեմ ասելու, ԱԺ-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Այն գործիքակազմերը, որոնք նախկինում կիրառել ենք, այսօր էլ շարունակում ենք կիրառել, ապագայում էլ պիտի կիրառենք։ Դա շատ կարևոր հարց է, որը մեզ անհանգստացնում է որպես հումանիտար և քաղաքական հարց»,-ասաց Փաշինյանը։

Նա նշեց, թե խաղաղության համաձայնագրի նախագծում չկա գեթ մի նախադասություն, որը պարտավորություն է առաջացնում ՀՀ-ի համար և պարտավորություն չի առաջացնում Ադրբեջանի համար։

«Այդպիսի որևէ բառ կամ նախադասություն գոյություն չունի»,-ասաց Փաշինյանը։