Ղարաբաղյան շարժումը չենք շարունակում, գնում ենք ուրիշ ճանապարհով. Փաշինյան (Տեսանյութ)


Ղարաբաղյան շարժումը չենք շարունակում, գնում ենք ուրիշ ճանապարհով. Փաշինյան (Տեսանյութ)
Մարտ 26 17:31 2025

ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ «ղարաբաղյան շարժումը չենք շարունակում, մենք գնում ենք ուրիշ ճանապարհով»։ Որպես «հիմնավորում»՝ նշեց, թե Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, բացի այդ, սահմանազատում է իրականացվում։

«Սահմանազատման կանոնակարգերը  արդեն վավերացված թղթեր են երկու երկրներում, Ալմաթայի հռչակագիրը ճանաչված է որպես բազային սկզբունք, և մենք այս համատեքստում ասում ենք, որ ղարաբաղյան շարժումը չենք շարունակում, մենք գնում ենք ուրիշ ճանապարհով»,-ասաց նա։

Ըստ Փաշինյանի՝ դա նշանակում է, որ սահմանային միջադեպերի նկատմամբ վերաբեմունքը, բանաձևն էլ պետք է փոխել։

«Մենք գնում ենք այդ ճանապարհով»,-կրկնեց նա։

Փաշինյանը նաև հայտարարեց, թե իրենք Ադրբեջանին առաջարկել են սկսել խորհրդակցություններ «ոչ միայն հրապարակային եղանակով, այլ նաև դիվանագիտական խողովակներով»։