Լսելու ունակ Փաշինյանն ավարտվել է և ծնվել է Նիկոլ Փաշինյան ավտորիտար ղեկավարը. Աղազարյան (Տեսանյութ)


Լսելու ունակ Փաշինյանն ավարտվել է և ծնվել է Նիկոլ Փաշինյան ավտորիտար ղեկավարը. Աղազարյան (Տեսանյութ)
Մարտ 26 17:14 2025

Պարոն Աղազարյան, ճանաչելով Ձեզ, գիտեմ, որ ուղղախոս մարդ եք, սակայն կարող եք ասել, թե սա ում խոսքերն են՝ ասված ամիսներ առաջ՝ «մենք ամենալավ իշխանությունն ենք»․ դիմելով Հովիկ Աղազարյանին՝ հարցրեց ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:

«Իմ խոսքերն են, չեմ էլ հրաժարվում, բայց այն բանից հետո, երբ ինձ հեռացրեցիք, արդեն ամենալավը չեք, այլ շատ վատն եք»,-ասաց Աղազարյանը:

 Գաբրիելյանն էլ արձագանքեց. «Բա հիմա ի՞նչ խնդիր ունեք, որ գնաք ու կողմ քվեարկեք, որ Ձեր ընտրած դատախազը, դատավորներն ու քննիչները գործը շարունակեն»:

 «Խնդիր ունեմ, որ ձեր նման լուսավոր երիտասարդները հանդուրժում են վարչապետի հետևյալ խոսքերը՝ «Կարեն Անդրեասյանը չի հեռացել պաշտոնից, ես եմ իրեն հորդորել, որ հեռանա»: Դա ամենասարսափելի իրողությունն է, որ դուք հանդուրժում եք: Եվ այստեղ ավարտվել է այն Նիկոլ Փաշինյանը, որին ես ճանաչել եմ, ով լսելու ունակություն ուներ և ծնվել է Նիկոլ Փաշինյան ավտորիտար ղեկավարը: Մեր երկրի համար ավտորիտարիզմը կործանարար է»: