Պատերազմի վտանգ կա, պատերազմի առիթ և հիմք չկա, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
«Չենք ասի, որ վտանգն ավելի շատ է, քան՝ երեկ, բայց վտանգը կա, քանի դեռ խաղաղության գործընթացը չի հասել իր ավարտին»,- նշեց նա։
Ռուբինյանի խոսքով՝ Հայաստանը շարունակում է գնալ խաղաղության ուղղությամբ։