Հայաստանը պատրաստ է ու առաջարկում է Ադրբեջանին խորհրդակցություններ սկսել խաղաղության համաձայնագրի ստորագրման վայրի ու ժամկետի շուրջ, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Նա նշեց, որ Ադրբեջանն արտահայտում է իր դիրքորոշումը, Հայաստանն՝ իր։
«Ըստ մեզ՝ սրան պետք է հետևի խաղաղության պայմանագրի ստորագրումը, որովհետև սա է մեր դիրքորոշումը»,- հավելեց նա։
ԱԺ փոխնախագահն ասաց, թե գործընթացը հասել է մի կետի, երբ այն շատ մոտ է հանգուցալուծմանը։
«Մենք մի քանի տարի բանակցել ենք խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ ու դա համաձայնեցրել ենք, հիմա մնում է այն ստորագրել»,- հավելեց Ռուբինյանը։