ԱԺ-ում լրագրողների հետ ճեպարզույցում արդեն նախկին ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանը կրկնեց, որ իր դեմ սկսած գործընթացը միանշանակ քաղաքական հետպնդում է։
Հարցին, թե սպասո՞ւմ է, որ արդար ձևով գործը կքննեն՝ Աղազարյանը պատասխանեց. «Ես կարամ պաշտպանվեմ, անարդարացի են ճնշումները, բայց ես կարող եմ պաշտպանվել»։
Հարցին, թե բացահայտումներ կանի՞, ինչպես նախօրոք հայտարարել էր՝ Աղազարյանն ի պատասխան նշեց. «Հիմա ես բաներ կասեմ, չգիտեմ՝ ինչ ձևով է բացահայտում, ինչ ձևով՝ ոչ, բայց ասելու եմ որոշակի բաներ, որովհետև այս ամենն օդից չի եկել, ինչ-որ հիմք, պատճառ կա չէ՞, որ ես հայտնվել եմ այս վիճակում»։
Պատգամավորը նշեց, որ առաջին պատճառը Նիկոլ Փաշինյանին մերժելն էր, երբ պահանջել էր, որ մանդատը վայր դնի։
Նշենք, որ ԱԺ-ում քննարկվում է ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդությունը։