ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին հետաքրքիր է, թե որտեղից ՀՀ գլխավոր դատախազությունը հնարավորություն ստացավ բացահայտելու Հովիկ Աղազարյանի մասով հանցագործությունը։
«Որտեղի՞ց իմացաք, որ Հովիկ Աղազարյանը պետք է գնա Սևան և այլն»,- դիմելով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ ասաց նա։
Դատախազն էլ ասաց, որ փաստը հայտնաբերվել է վարույթի շրջանակներում իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների շրջանակներում։
«Սլավիկ Կարապետյանի նկատմամբ դատարանի թույլտվությամբ իրականացվող ՕՀՄ միջոցառման արդյունքում»,- մանրամասնեց Վարդապետյանը։
Նշենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն Ազգային ժողովին միջնորդել է ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանին զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից։