Դեռևս 2000-ականներից սկսած՝ դեպքեր են լինում, որ մենք էլ ենք օդ կրակում, ադրեջանական կողմն էլ, այս մասին լրագրողներին ասաց ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը։
Դա, ըստ նրա, այն մասին է, որ հակառակորդին տեղյակ պահվի, որ «մենք մեր դիրքերում ենք»։
«Վերջին օրերի կրակոցները ինտենսիվ, թիրախավորված բնույթն չեն կրում, վիրավորներ չկա»,- ասաց նա։
Ըստ ՔՊ-ականի՝ եթե կա կրակոց, կա նաև վտանգ։
«Նրանք չեն թիրախավորում մեր դիրքերը, անհանգստություն առաջացնելու պատճառով է»,- հավելեց Ղահրամանյանը։