«Չենք վստահում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը» ակցիայի շրջանում երիտասարդները երթ իրականացրեցին


«Չենք վստահում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը» ակցիայի շրջանում երիտասարդները երթ իրականացրեցին
Մարտ 24 21:37 2025

Սրբազան պայքարի երիտասարդները երթը են իրականացնում՝ «Չենք վստահում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը» խորագրով։

«Չե՛նք վստահում, չե՛նք վստահում» վանկարկումներով ակցիայի մասնակիցները երթով հասան Հանրապետության հրապարակի մետրոյի կայարանի մոտ։

«Սիրելինե'ր, միացեք երիտասարդներին, անվստահություն հայտնեք Նիկոլ Փաշինյանի իշխանությանը»,- հայտարարեցին մասնակիցները։

Ակցիայի մասնակիցները նաև հայտնում են, որ  Սրբազան պայքարի երիտասարդների կողմից նախաձեռնած «Չենք վստահում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը» ակցիան հիմնականում տեղի կունենա Սուրբ Աննա եկեղեցու և Հանրապետության Հրապարակի մետրոյի կայարանի մոտ։ Ակցիաների անկացում նախատասված է նաև Գյումրի քաղաքում։