Չե՞ք քննարկում Ադրբեջանի հետ փաստաթուղթը հանրայնացնելու հնարավորությունը. հարց Փաշինյանին


Չե՞ք քննարկում Ադրբեջանի հետ փաստաթուղթը հանրայնացնելու հնարավորությունը. հարց Փաշինյանին
Մարտ 21 23:06 2025



Ադրբեջանի հետ այնքան հարց կա քննարկելու, որ չեմ կարծում, թե ճիշտ է այդ փաստաթուղթը հանրայնացնելուց սկսել:  Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդադառնալով արցին՝ չե՞ք քննարկում արդյոք Ադրբեջանի հետ փաստաթուղթը հանրայնացնելու հնարավորությունը:

«Իրականում մենք Ադրբեջանի հետ քննարկում ենք փաստաթուղթը հանրայնացնելու հնարավորությունը, որովհետև առաջարկում ենք, որ ստորագրենք, որովհետև հենց  ստորագրեցինք, այն կհանրայնացվի:

 

Այսինքն՝ մենք կողմ ենք ինստիտուցիոնալ հրապարակմանը՝ ստորագրվեց, հրապարակվեց, բայց մյուս կողմից ես ուզում եմ մենք խաղաղության համաձայնագիր ինստիտուտի վերաբերյալ ունենանք ճիշտ պատկերացում, նորից եմ ասում, երկու կողմ ունի և ենթադրվում է, որ երկու կողմ պետք է ստորագրեն: Ես նկատի ունեմ, որ մեր իրականության մեջ նախորդող շրջանում անընդհատ առաջնորդվել ենք հաղթանակ՝ պարտություն, դիվանագիտական հաղթանակ՝ դիվանագիտական պարտություն, հաղթանակ՝ կապիտուլյացիա: Ես ուզում եմ ասել, որ խաղաղության համաձայնագրի տեքստն այս տերմինաբանությամբ ընկալելու փորձերն իրենք սին են, որովհետև եթե հիմա և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը բանակցություններն ավարտել են համաձայնեցված տեքստով, նշանակում է՝ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը համարել են, որ դա իրենց ձեռնտու փաստաթուղթ է, այսինքն՝ իրենք համաձայնեցրել են խաղաղության հենասյուները և արձանագրել, որ այդ հենասյուների շուրջ խաղաղություն հաստատելուն համաձայն են»,-ասաց Փաշինյանը: