Բաքուն կտրականապես մերժում է Հայաստանի վարչապետի գրասենյակի հայտարարությունը


Բաքուն կտրականապես մերժում է Հայաստանի վարչապետի գրասենյակի հայտարարությունը
Մարտ 18 23:34 2025
Բաքվից պատասխանել են ՀՀ վարչապետի աշխատակազմին։

Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն հայտարարել է, թե Բաքուն կտրականապես մերժում է 2025 թվականի մարտի 18-ի Հայաստանի վարչապետի գրասենյակի հայտարարությունը, քանի որ այն, իբր «ոչ միայն անհիմն մեղադրանքներ է պարունակում Ադրբեջանի հասցեին, այլև խեղաթյուրում է տեղում տիրող իրավիճակը և սահմանամերձ շրջաններում հրաձգության դեպքերը»։


Նա նաև ասել է, թե խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստի ստորագրման գլխավոր պայմանը ՀՀ Սահմանադրության փոփոխությունն է։