Մանե Արշակյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Այսօր ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Ազգային ժողով միջնորդություն է ներկայացրել պատգամավոր Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցով: ԱԺ որոշմամբ, տրվել է համաձայնություն այս քայլին:
Տարոն Մարգարյանը, որպես նախկին քաղաքապետ և հանրային գործիչ, հայտնի է իր աշխատանքներով Երևանի զարգացման, ենթակառուցվածքների բարելավման և քաղաքացիների շահերի պաշտպանության ոլորտում: Նրա կառավարման տարիներին իրականացվել են բազմաթիվ ծրագրեր, որոնք նպաստել են քաղաքի բարգավաճմանը:
Այս որոշումը քաղաքական հետապնդում է, որը այն նպատակ ունի վարկաբեկել Մարգարյանի դրական կերպարը և խոչընդոտել նրա քաղաքական ակտիվությանը: Իշխանությունները ամեն կերպ չարաշահելով իրենց ներկայիս կարգավիճակը փորձում են անձնական հաշվեհարդար տեսնել:
Տարոն Մարգարյանին վախեցնելը և պայքարից հետ պահելը անհնար է, քանի որ սրանք հաշվի չեն առնում մեկ բան, որ Տարոն Մարգարյանը ժառանգել է իր նախնիների այն հատկանիշները, որոնք կարևորում են ազատությունը, արդարությունը և ազգային շահերը, և դա նրա վճռականությունը դարձնում է անշրջելի»: