Բաքվի դատարանում Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կեղծ դատավարության ընթացքում, ըստ ադբեջանական լրատվամիջոցների, երեկ երկու «վկա-հայեր» ցուցմունք են տվել։
Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է պատասխանել որևէ հարցի։
«Վկարները» իբր նշել են, որ Ռ.Վարդանյանը «ֆինանսավորել է 45-50 տարեկան մարդկանց ստորաբաժանումների ստեղծումը Ադրբեջանի դեմ պայքարելու համար»։
Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորմամբ, վկաներն են՝ Կամո Էդուարդի Հայրապետյան և Մուշեղ Գուրգենի Գրիգորյան։
Ի՞նչ է հայտնի նրանց մասին։
Արցախցի Արմինե Մարտիրոսյանը մասնավորապես գրել է. Ի դեպ, թուրքի դատարանում ցուցմունք տվող Կամոյի հորը ադրբեջանցիները սպանել են Բաքվում՝ մետրոյի «Գանջլիկ» կայարանի դիմաց՝ հակամարտության սկզբում։ Կամոն նրան հայտնաբերել է շտապօգնության հիվանդանոցի դիահերձարանում։ Նրան ստիպել են «բացատրական գրություն» գրել, որ հայրը մահացել է սրտի կաթվածից, երբ նրա մարմնին դանակի 17 հարված է եղել։
Կամոն հորը թաղել է հայրենի գյուղում՝ Մարաղայում։ Հետագայում գյուղը գրավվեց ադրբեջանցիների կողմից և մինչև վերջ մնաց նրանց վերահսկողության տակ»։
Տարբեր գրառումների համաձայն, և Կամո Հայրապետյանը, և Մուշեղ Գրիգորյանը, Արցախում մնացած հայերից են, ստացել Ադրբեջանի քաղաքացիություն:
«Անունները համապատասխան են Արցախում մնացածներից երկու անձի հետ»,- գրել է արցախցի Արշակ Աբրահամյանը։
Մեկ այլ արցախից գրել է. «Մուշեղը էն անասուննա որ մնացելա, գիպսի միշիկը»։
Մեկ այլ օգտատեր գրել է. «Երկուսն էլ անտեր առանց ընտանիք, ալկոհոլի հակում ունեցող մարդիկ են,դրանք սթափ երբեք չեն եղել որ մի հատել ցուցմունք տան մարդու վրա, սարքոցիյա էլի»։
«Ըստ ադրբեջանական լրատվականների այս երկու արցախցիները ցուցմունք են տվել Ռուբեն Վարդանյանի դեմ։
Պարոն Վարդանյանի դեմքի արտահայտությունը թերևս արտահայտում է բոլորիս զարմանքը, երբ կարդացինք այս լուրը։
Իրոք, չեմ ուզում հավատալ, որ որևէ արցախցի Ռուբեն Վարդանյանի դեմ ցուցմունք տար»,- գրել է Արշակ Աբրահամյանը․