Երևանն ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի պատասխանը․ «Ազատություն»


Երևանն ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի պատասխանը․ «Ազատություն»
Փետրվար 25 20:49 2025
Երևանն ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի պատասխանը, «Ազատությանը» փոխանցեց Արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը:

«Ստացել ենք խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի պատասխանը, իսկ մյուս ուղղություններով առաջարկները՝ կապուղիների ապաշրջափակում և սպառազինությունների փոխադարձ վերահսկման ու վերիֆիկացիայի մեխանիզմ, դեռ մնում են անպատասխան», - նշեց նա: