Դեբեդ գետի ափին տղամարդու մարմին է հայտնաբերվել


Դեբեդ գետի ափին տղամարդու մարմին է հայտնաբերվել
Փետրվար 24 18:10 2025

Այսօր՝ փետրվարի 24-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 08։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանութան գլխավոր վարչության Լոռու մարզի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Սատանի կամրջի» հարևանությամբ՝ Դեբեդ գետի մոտ, ավտոմեքենա է ընկել, որի մեջ կա դի։ 

Փրկարարները  գետի մոտ հայտնված «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի մոտից մահացածի մարմինը պատգարակով  հատուկ ճոպաններով մոտեցրել են դիատարին։

Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և մահացած վարորդի ինքնությունը։