Երեկ՝ փետրվարի 20-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում Իսաբեկյան փողոցի թիվ 12 հասցեի դիմաց երևանի բնակիչ 70-ամյա Ռոբերտ Կ.-ն իր վարած, Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված սանմաքրման «Կամազ» մակնիշի ավտոմեքենայով ճանապարհի մերկասառույցի պատճառով ընդհարվել էր կայանված վիճակում գտնվող 6 մեքենաների։ Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Ինչպես հայտնում են 5-րդ ալիքի ռեպորտաժում, այդ տարածքում է գտնվում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին պատկանող եռահարկ առանձնատունը, և ըստ լրատվամիջոցի՝ սանմաքրման «Կամազ»-ը փողոց է մտել այնտեղ այնտեղ աղ ու ավազ շաղ տալու համար։
Ինչպես պնդում են ականատեսները՝ աղով ու ավազով բարձված բեռնատարն է եղել վթարի պատճառը, բեռնատարի վարորդին ստիպել են աղ հասցնել Ավինյանների բակ, հակառակ դեպքում ամենաանփորձ վարորդն էլ կհասկանար՝ վթարն անխուսափելի է:
Նշենք, որ 5-րդ ալիքը և Shamshyan.com-ի փոխանցմամբ, միջադեպի վայր է եկել նաև Տիգրան Ավինյանը: