Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 359 ավտոմեքենա և 877 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն


Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 359 ավտոմեքենա և 877 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն
Փետրվար 21 11:19 2025

Փետրվարի 20-21-ը ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն և Կոտայքի, Արագածոտնի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Սյունիքի, Շիրակի, Լոռու, Տավուշի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։

Մասնավորապես՝ Երևան, Ծաղկաձոր, Ապարան, Ջերմուկ, Սպիտակ, Ստեփանավան, Վանաձոր, Գյումրի, Դիլիջան քաղաքներում, Ձորաղբյուր, Ամասիա, Գեղարոտ, Ծաղկահովիտ, Կարմրաշեն, Վերնաշեն, Ռյա Թազա, Մելիքգյուղ, Գագարին, Զովաբեր, Սառնակունք, Գարգառ, Տաթև, Շինուհայր, Ոսկեպար, Չինչին գյուղերում, Սոլակ-Բջնի, Սոլակ-Ալափարս, Ջրամբար-Հարթավան, Ծաղկահովիտ-Կանիաշիր, Հարթավան-Երնջատափ, Վանաձոր-Ալավերդի, Տաշիր-Գոգավան, Տաշիր-Ստեփանավան, Ալավերդի-Բագրատաշեն, Գորայք-Անգեղակոթ, Աղվանի-Տաթև, Գետափ-Մարտունի ավտոճանապարհներին։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 359 ավտոմեքենա և 877 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։