Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ լիազորությունները կասեցված դատավոր Արուսյակ Ալեքսանյանն ավելի քան երկու տարի արգելանքի տակ գտնվելուց հետո ազատ կարձակվի, հայտնում է «Փաստինֆո»-ն։
Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, գործի քննության ավարտական՝ ճառերի փուլում, որոշում է կայացրել Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց տնային կալանքը փոխարինել գրավով՝ 25 մլն դրամի չափով՝ համակցված բացակայելու արգելքով և վարչական հսկողությամբ։
Որպես վարչական հսկողության պայման՝ դատարանն արգելել է Արուսյակ Ալեքսանյանին շփվել մեղադրյալներ Էրիկ Ալեքսանյանի և Թամարա Պետրոսյանի, ինչպես նաև՝ վերջիններիս պաշտպանների հետ։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։