Վարչապետի որոշմամբ ստեղծվում է Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով: Հանձնաժողովը ղեկավարելու է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Թե որ ուղղություններով են փոփոխությունները լինելու՝ դրա մասին այս պահին չենք կարող խոսել»-, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Նա հայտնեց, թե մինչ այս պահը հիմնական քննարկումները եղել են աշխատակարգի կանոնակարգի մասին և դրանով էլ սահմանափակվել են։
«Ազգային անվտանգության ռազմավարության անհրաժեշտությունն առաջացել է այն փոփոխություններով, որոնք տեղի են ունեցել Հայաստանի անվտանգության միջավայրի շուրջ։ 2020 թվականի ամռանը հրապարակված ռազմավարությունից հետո մեծ փոփոխություններ են տեղի ունեցել Հայաստանի շուրջ։ Այդ փոփոխությունների դինամիկան հաշվի առնելով՝ մենք որոշ ժամանակ սպասել ենք և որոշակի հստակեցումներ ունենալով՝ որոշել ենք ազգային անվտանգության նոր ռազմավարություն ունենալ»,-ասաց Գրիգորյանը։
Աշխատանքների մեկնարկը, ըստ նրա, տրված է․
«Ամբողջ գործընթացը հրապարակային է լինելու»։