«Մեր ընկալումն այն է, որ իմ բարեկեցությունն իմ բարեկեցությունն է, փոխադարձ հաղորդակցություն չկա և դժվար է հասկանալ՝ ո՞նց կարելի է բարեկեցիկ բնակարան ունենալ ավերակ բակում»,-կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանի խոսքով՝ քաղաքացիների շեմից ներս և շեմից դուրս իրավիճակը էականորեն իրարից տարբերվում է, որի պատճառն, ըստ նրա, այն է, որ իրենց համար բարեկեցությունը միջավայրային երևույթ չէ:
«Գույքային հարկերի հավաքագրումը նաև դրա համար է, որ միջավայրային բարեկեցություն ապահովենք: Եթե մեր տունը ռեմոնտ արած ա, ջեռուցումը քաշած է, էս կա, էն կա, բայց միևնույն է, դա բարեկեցություն չի»,-ասաց գործադիրի ղեկավարը և նշելով, թե բարեկեցությունը պետք է միջավայրինը լինի, հավելեց. «Խորհրդային ժամանակներում հիմնարկներում «լատարեյ» խաղալու պրակտիկա կար, որ մարդիկ փողը տալիս էին, հետո մի մեծ բաժին հետ էին ստանում, որ կոնկրետ մի խնդիր լուծեն: Հիմա անշարժ գույքի հարկը մարդը պետք է հենց «լատարեյ»-ի տրամաբանությամբ ընկալի»: