«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը, որի ղեկավարած ուժը մասնակցելու է Գյումրու ավագանու ընտրություններին, գրում է.
«Թե բա՝ մեր Սարիկը:
Թե էդ ո՞նց ուրիշի կուսակցությունից «գողացածը» դարձավ «Մեր Սարիկը»՝ դա թողնում եմ ՔՊ-ականների ֆանտազիային: Բայց «Մեր Սարիկը» առաջին քննությունից խայտառակ ձևով «կտրվեց»: Գյումրիում գիշերը ձյուն եկավ ու պարզվեց՝ Սարիկի «լավ կառավարումը» փուչիկ է՝ ինչպես Փաշինյանի հեղափոխությունը: Քաղաքում խայտառակ վիճակ է. միայն քաղաքի կենտրոնում ավազ են լցնում, մայթերն ու քաղաքի մյուս հատվածները խայտառակ վիճակում են: Մի խոսքով, «Մեր Սարիկը» քննությունից կտրվեց... «Մեր Սարիկի» չեղած «ավտարիտետը» մնաց ձյան տակ»,-գրել է նա՝ կցելով լուսանկարներ ու տեսանյութ։
Նա նշել է, որ տեսանյութն արված է առավոտյան ժամը 10:30-ին՝ Գյումրիի ամենամարդաշատ տեղերից մեկում, որտեղ հատկապես շատ են զբոսաշրջիկները՝ Ձիթողցոնց տուն-թանգարանի մոտ, մի քիչ ներքև «Բեռլին» ԲԿ-ն է: