Փորձագիտական հանրությունն իմ ելույթը կվերլուծի ու այսօր երեկոյան կտեսնենք, թե էլ ինչ ծախեցինք, էլ ինչը տվեցինք, ում հետ ինչ դավադրություն եղավ. Նիկոլ Փաշինյան


Փորձագիտական հանրությունն իմ ելույթը կվերլուծի ու այսօր երեկոյան կտեսնենք, թե էլ ինչ ծախեցինք, էլ ինչը տվեցինք, ում հետ ինչ դավադրություն եղավ. Նիկոլ Փաշինյան
Փետրվար 20 12:23 2025

Հայաստանում առաջնորդության ձևավորման ինստիտուտներ շատ չկան, եթե չասեմ, որ ընդհանրապես չկան, այս մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա հարց հնչեցրեց՝ ո՞վ գիտի, թե Հայաստանում ոնց է ձևավորվում առաջնորդությունը։

«Այո, հիմնականում փողոցում»,- ասաց Փաշինյանը։

Նա նշեց, թե առաջնորդությունը պետք է սաղմնային մակարդակում ձևավորվի ու մրցակցության մեջ զարգանա։

«Ում թողես, ասում են՝ «պետք է կայանան ինստիտուտները», որ ասես՝ հլը մի րոպե, բացատրի, թե ինստիտուտն ինչ է... ինստիտուտը սա է, որ տանում ես, խողովակը դնում ես մարդու տան մեջ։ Մեր ամբողջ  բյուջեն, մեր ամբողջ ծրագրերը առաջնորդության արտահայտությունն են, որովհետև ինչ-որ մեկը մտածում ու ասում է՝ «սա է պետք անել, սա պետք չէ անել»։ Հիմա մենք այդ առաջնորդությունը տանում, դնում ենք  մարդկանց առաջ։ Սա է ժողովրդավարության ինստիտուցիոնալ կայացումը, էլ չեն կարող գնալ ու ասել՝ «այ, եթե մեզ կտաք ձայն, ցուցակներն էլ պասպորտների համարներով կբերեք, այդ ժամանակ փոսը կլցնենք»։

Մենք սա չենք ասում, բայց հիմա փորձագիտական հանրությունն իմ այս ելույթը կվերլուծի ու այսօր երեկոյան կտեսնենք, թե էլ ինչ ծախեցինք, էլ ինչը տվեցինք, ում հետ ինչ դավադրություն եղավ, սա ո՞ր արտաքին ուժի կողմից պարտադրված պահանջ է, որ մենք մեր քաղաքացուն մեր ավանդույթից կտրում ենք, որ բդեշխը պետք է որոշի, «սրանք ինչ են ուզում անեն, ուզում են կտրեն մեզ մեր արմատներից»։

Ժպտում եք, բայց հարյուր տոկոսով այդպես է»,- հայտարարեց Փաշինյանը։